Այսօր մեր բլոգի հյուրն է Համլետ Խոջոյանի` hamblog.do.am բլոգի հիմնադիրը: Համլետ բլոգը արտառոց է նրանով, որ բավականին կարճ ժամանակում կարողացավ հասնել այնպիսի հաճախելիության, որի մասին կերազեին բազմաթիվ ռուսական և նույնիսկ ամերիկյան բլոգերներ: Հայկական բլոգերների մասին դեռ չեմ ել ասում: Եվ այդ ամենը հայկական բավականին փոքրաքանակ ինտերնետ օգտագործողների պայմաններում, իրոք լուրջ նվաճում է: Այսօր Համլետ բլոգը օրական միջինը այցելում են ավելի քան 10000 մարդ, երբեմն այդ թիվը անցնում է 15000-ից:
Քանի՞ տարեկան ես Համլետ:
15
Ե՞րբ սկսեցիր հետաքրքրվել համակարգչով և ինտերնետով:
Համակարգչով և ինտերնետով սկսեցիր հետաքրքրվել այն ժամանակ, երբ առաջին անգամ ունեցա իմ անձնական համակարգիչը:
Դա 2014 թվականն էր: Ես այդ ժամանակ սովորում էի 8-րդ դասարանում:
Ե՞րբ ես պատրաստել քո առաջին կայքը, կամ բլոգը:
Իմ առաջին կայքը պատրաստել եմ 2015 թվականին և տեղադրել Freenet-ի տիրույթում:
Այն ժամանակ ինտերնետը ճոխություն էր և քիչ հայալեզու կայքեր կային:
Միջինը օրական քանի՞ ժամ ես հատկացնում բլոգին:
Բլոգին օրական միջինը հատկացնում եմ մեկից երկու ժամ:
Չնայած լինում են նաև նախօրոք գրված գրառումներ, որոնք տեղադրում եմ շաբաթվա ընթացքում:
Ո՞րն է մեծ հաճախելիության գաղտնիքն ըստ քեզ:
Ըստ ինձ այն է, որ չեմ տեղադրում կրկնվող ու շաբլոն գրառումներ: Փորձում եմ տեղադրել այն, ինչը համարյա չկա կամ քիչ է հանդիպում հայկական ինտերնետում: Մեծ հաճախելիության գաղտնիքներից է նաև այն, որ փորձում եմ շփման մեջ լինել բոլոր այցելուների հետ և պատասխանել հարցերին ու նամակներին:
Ի՞նչ հեռանկարներ ես տեսնում հայկական ինտերնետի զարգացման համար:
Հայկական ինտերնետը վերջին տարիներին մեծ տեմպերով աճում է և կարծում եմ այստեղ կա շատ մեծ պոտենցիալ:
Պարզապես պետք է ճիշտ քաղաքականություն վարել և ճիշտ հետևություններ անել:
Ատասահմանյան ո՞ր բլոգերն են քեզ առավել դուր գալիս:
Արտասահմանյան շատ հավանած բլոգեր ու կայքեր ունեմ, սակայն չեմ կարող առանձնացնել որևէ մեկը:
Ինչպե՞ս պատրաստել հայալեզու բլոգ, որը կայցելեն օրական 10000-ից ավելի մարդիկ:
Կարծում եմ այս հարցը չունի հստակ պատասխան: Բոլորին թվում է, թե դա հեշտ գործ է, սակայն դրա հետևում թաքնված է բավականին չարչարանք և ջանք: Այստեղ իր դերն ունի բախտի գործոնը: Ես հավատում եմ իմ հաջողությանը և շնորհակալություն հայտնում Աստծուն յուրաքանչյուր հաջողության համար:
Երբևէ մտածե՞լ ես կայքերի առաջխաղացման (SEO, SMM) վճարովի ծառայություններ, կամ կոնսուլտացիաներ կազմակերպելու ուղղությամբ:
Ոչ: Երբեք չեմ մտածել, չնայած մի քանի անգամ առաջարկներ ստացել եմ:
Բայց կարծում եմ ես դեռ պատրաստ չեմ նման բաներ կազմակերպելու, քանի որ, ես կարծում եմ, որ եթե մի բան պիտի անեմ, ապա պետք է լավ անեմ:
Շնորհակալություն:
Քեզ էլ շնորհակալություն ժամանակ հատկացնելու համար:
Ուզում եմ իմ կողմից ավելացնալ, որ այո հայկական ինտերնետն ահռելի տեմպերով աճում է, և 2-3 տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել, որ հնարավոր կլինի ստեղծել հայալեզու բլոգ այդքան մեծ այցելությունների քանակով: Ասօր էլ դա գրեթե անհնար է, սակայն Համլետ ապացուցեց հակառակը: Եվ շատ հնարավոր է, որ շուտով հեռուստատեսային գովազդը զիջի իր դիրքերը ինտերնետ գովազդին:
ochen xoroshi sayt